Մեր մասին

Ավտոլայնը («ԺԱՊ» ՍՊԸ) ընկերությունը հիմնադրվել է 2007 թվականին ու հանդիսանում է եվրոպական, ամերիկյան ու կորեական ավտոպահեստամասերի լավագույն արտադրողների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում։ Մեր պաշտոնական գործընկերների շարքում են ավտոպահեստամասերի այնպիսի արտադրողներ, ինչպիսիք են ZF, Lemfoerder, Bilstein, Sachs, Contitech, Textar, Federal Mogul, LUK ու այլ` ավելի քան 20 առաջատար բրենդեր։

Ավտոլայնը զբաղվում է ավտոպահեստամասերի ինչպես մանրածախ, այնպես էլ մեծածախ առևտրով։ Տասը տարիների ընթացքում մեզ վստահում ու մեզանից պահեստամասեր են պատվիրում ինչպես անհատ գնորդներ, այնպես էլ Հայաստանում գործող խոշոր ավտոսպասարկման կենտրոններ։

Մեր պահեստներում առկա է մեր գործընկերների արտադրանքի գրեթե ամբողջական տեսականին՝ նախատեսված հայկական շուկայի գրեթե բոլոր մարդատար ավտոմեքենաների համար։ Բացի մարդատար ավտոմեքենաների մասերից, կարող ենք նախնական պատվերով ներկրել մեր ներկայացրած ապրանքանիշերի պահեստամասեր նաև բեռնատար մեքենաների համար։

Մի քանի պատճառ Ավտոլայնի հաճախորդ դառնալու համար

  • Ավտոլայնի առաջարկած բոլոր ապրանքները բացառապես օրիգինալ արտադրանք են ու առանձնանում են բարձր որակով, դիմացկունությամբ ու հուսալիությամբ։
  • Բոլոր պահեստամասերը ներմուծվում են անմիջապես արտադրողից։
  • Մեր մասնագետների գիտելիքներն ու ավելի քան 18 տարվա փորձը ավտոպահեստամասերի ոլորտում, հեշտացնում է ճիշտ ապրանքատեսակի ընտրությունը, իսկ Ձեր մեքենայի նկատմամբ հոգատար վերաբերմունքը թույլ է տալիս վստահ լինել Ձեր ձեռք բերած ապրանքի որակի մեջ։
  • Ապրանքների մեծամասնության մշտական առկայությունը մեր պահեստում Ձեզ հնարավորություն է տալիս կարճ ժամանակում կարգավորել Ձեր մեքենայի խնդիրները։

Գնի, որակի ու առկայության լավագույն համադրություն ապահովելը մեր ընկերության առաջնային նպատակն է։

Մեր գործընկերները