Հաճախ տրվող հարցեր

1. Կատարել եմ առցանց պատվեր։ Քանի՞ օրում կստանամ իմ պատվիրված ապրանքը։

Առցանց պատվերի դեպքում ապրանքը Ձեզ կհասնի 24 աշխատանքային ժամվա ընթացքում։

2. Վճարման ի՞նչ պայմաններ են գործում։

Վճարման համար կարող եք ընտրել հետևյալ եղանակներից մեկը․

  • Կանխիկ,
  • Փոխանցումով,
  • MasterCard, Visa, ArCa քարտերով,
  • Ապառիկը՝ տեղում
    • Գնորդը պետք է լինի գրանցված աշխատող և ունենա լավ վարկային պատմություն։
    • Անհրաժեշտ փաստաթղթերն են անձնագիրն ու սոցիալական քարտը
    • Գնված ապրանքի արժեքը պետք է լինի 65000 դրամ և ավելին։ Ապառիկ գնման ժամանակ ապրանքի արժեքին ավելանում է 3.5 %-ը (նվազագույնը 3500 դրամ)։

* Բոլոր գները ներառում են ԱԱՀ։

3. Ունե՞ք պահեստամասի առաքման ծառայություն։

Այո։ Պատվերի ժամանակ կարող եք նշել թե ինչպես եք ցանկանում ստանալ պահեստամասը։

3. Հնարավո՞ր է արդյոք վերադարձնել կամ փոխանակել արդեն գնված պահեստամասը։

Ցանկացած պահեստամաս (բացի էլեկտրոնայիններից) ենթակա է վերադարձի կամ փոխանակման գնման օրվանից հետո 14 օրվա ընթացքում, ՀԴՄ կտրոնի առկայության դեպքում, եթե ապրանքը չի օգտագործվել ու չի վնասվել։

4. Երաշխիքային սպասարկում ունե՞ք։

Մենք երաշխավորում ենք, որ մեզ մոտ ներկայացված բոլոր ապրանքները օրիգինալ են ու ներմուծվում են անմիջապես արտադրողից։ Որոշ ապրանքներ ունեն 6 ամսից մինչև 1 տարի երաշխիք, եթե տեղադրվում են մասնագետի կողմից՝ արտադրողի չափանիշներին ու պայմաններին համապատասխան։

5. Որտեղի՞ց կարող ենք իմանալ զեղչերի ու ակցիաների մասին։

Ակցիաների ու զեղչերի մասին կարող եք տեղեկանալ մեր կայքից ու ֆեյսբուքյան էջից։

Մեզ մոտ գրանցված հաճախորդները նորությունների մասին կտեղեկանան նաև SMS հաղորդագրությամբ։

6. Ինչպե՞ս կարող ենք կապվել ձեզ հետ։

Բոլոր տվյալները կգտնեք այստեղ։

7. Որտե՞ղ են Autoline խանութները։

Լենինգրադյան 48

Արցախի 8

Մեր գործընկերները